Աշխարհի նախկին առաջին ռակետներ Անդրե Աղասին ու Գուստավո Կուերտենը դեկտեմբերի 11-ին բարեգործական մրցախաղ կանցկացնեն Ռիո Դե Ժանեյրոյում: «Մարակազինյո» ստադիոնի կորտը կունենա տասը տարի առաջ Լոնդոնում կայացած «Մասթերս Քափի» կորտի ծածկույթը: Հենց այդ մրցաշարի եզրափակիչում տասը տարի առաջ Անդրե Աղասու նկատմամբ տարած հաղթանակից հետո բրազիլացի Կուերտենը դարձավ աշխարհի առաջին ռակետ: Աղասի – Կուերտեն մրցախաղը սահմանափակ կարողություններով մարդկանց աջակցությամբ զբաղվող «Գուգա Կուերտենի ինստիտուտ» սոցիալական նախագծի մասն է:

Հասանելի է
русский


























