Երեւանի «Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը հոկտեմբերի 16-24-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի ակումբային առաջնությանը:
«Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Անաստասյանը:
Կանանց թիմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը, հաղորդում է Armchess-ը:




























