Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում  մոտ մեկ ժամ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  20:20-ի սահմաններում  Ստեփանավանի Բաղրամյան-Չերյոմուշկա խաչմերուկում իրար են բախվել 3 մեքենա՝ «Ֆորդ տրանզիտ», «Վազ-2106» և Land Cruiser մակնիշների, որի հետևանքով կա 6 վիրավոր, որոնց թվում նաև երեխաներ կան: Նրանք բոլորը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Տուժած երեխաներից մեկի վիճակը, ով 13 տարեկան է, գնահատվում է ծանր:

Մանրամասները՝ առաջիկայում