Հոկտեմբերի 11-ին Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը հայտարարելով կավարտվի Նոբելյան շաբաթը:
Նշենք, որ Ալֆրեդ Նոբելի կտակում էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ տալու մասին չի հիշատակվել: Այն ավելի ուշ է ի հայտ եկել` 1968-ին, շվեդական պետական բանկի 300-ամյակի կապակցությամբ:
Էկոնոմիկայի ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակի հավակնորդների անունները հայտնի չէ: Կանոնների համաձայն, նրանց անունները գաղտնի պետք է մնա 50 տարի, սակայն, թեկնածություն առաջարկողներն իրավունք ունեն հայտարարել իրենց առաջարկած թեկնածուի անունը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի ոլորտում միակ ֆրանսիացի մրցանակաիր Մորիս Ալլեն հոկտեմբերի 9-ին մահացել է 99 տարեկան հասակում, հաղորդում է ER.ru-ն:
2009-ին այդ ոլորտում Նոբելյան մրցանակն առաջին անգամ կին է ստացել. Էլինոր Օստրոմը:
Նոբելյան մրցանակը հանձնվում է սկսած 1901 թվականից: Դափնեկիրների մրցանակաբաշխության արարողությունը ավանդաբար կատարվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Նոբելյան դափնեկիրներն ստանում են նաեւ 10 հազար մլն շվեդական կրոն, որը համարժեք է 1.49 մլն դոլարին: Բոլոր մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, բացառությամբ խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Օսլոյում: Այս տարի մրցանակների հանձնումը նախատեսված է դեկտեմբերի 10-ին:




























