Բարձրտեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսված «Ալյանս» ազատ տնտեսական գոտում 8 ձեռնարկություն է գործում, որոնք արդեն մոտ 56.7 մլն դոլար են ներդրել: Այս մասին Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այդ ընկերությունները արդեն մոտ 240 աշխատատեղ են ստեղծել, հայտնել է նա:
Նշենք, որ 2011-ից սկսած Հայաստանում գործում է օրենսդրություն ազատ տնտեսական գոտիների մասին, որոնցով դրանց ռեզիդենտներից չի գանձվում ԱԱՀ, եկամուտի ու ունեցվածքի հարկեր: Արտոնյալ ռեժիմը տարածվում է միայն արտահանման վրա՝ Հայաստանի տարածքում իրացման ժամանակ ապրանքները կմաքսազերծվեն ու կհարկվեն: Առայժմ Հայաստանում երկու ազատ տնտեսական գոտիներ են գործում՝ տեխնոլոգիական «Ալյանսը» ու ոսկերչական «Մերիդիանը»՝ երկուսն էլ Երեւանում են:




























