Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ներկայացրել Է այն խաղացողների ցանկը, որոնք պատրաստվելու են 2010 թվականի աշխարհի առաջնությանը Բոսնիայի (սեպտեմբերի 5-ին) եւ Բելգիայի (սեպտեմբեր 9-ին) հավաքականների դեմ։
Հայկական կողմը սպասվող խաղերին ստիպված է լինելու հրաժարվել իր հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկուց, քանի որ նա վնասվածք ունի։ Այս հանդիպումներին հավաքականի կազմում իրենց պաշտոնական դեբյուտը կանեն հարձակվողներ Եղիա Յավրույանը եւ Հովհաննես Գոհարյանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ, նախքան այս խաղերը, առաջին անգամ Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Մոլդովայի հետ ընկերական խաղի ժամանակ։ Սակայն այս անգամ նրանց հնարավորություն է ընձեռվել պաշտոնական խաղերում առաջին անգամ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Եթե Գոհարյանի՝ խաղաղադաշտ դուրս գալու շանսերը քիչ են, ապա Յավուրյանինը առաջին իսկ պահից կասկած չի առաջացնում, քանի որ հայազգի հարձակվողն Իսրայելի առաջնությունում «Մակաբիի» կազմում ունի խփած 3 գոլ:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ազգային հավաքականի կազմը՝ հիշյալ խաղերի համար.
Դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան («Բանանց»), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»),
Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս» Դանիա), Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան, («Միկա»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Էդուարդ Կակոսյան (Բանանց),
Կիսապաշտպաններ՝ Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դոնեցկ. Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան , Արթուր Եդիգարյան, («Փյունիկ»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա), Դավիթ Գրիգորյան, Կարեն Ալեքսանյան, («Ուլիս»), Արտակ Գրիգորյան («Արարատ»)։
Հարձակվողներ՝ Եղիա Յավուրյան («Մակկաբի» Թել-Ավիվ, Իսրայել), Հովհաննես Գոհարյան, («ԲԱՏԵ», Բելառուս), Հենրիկ Մխիթարյան ( «Մետալուրգ» Դոնեցկ. Ուկրաինա), Արման Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա)։




























