ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին հայտնում է  parliamentmonitoring.am-ը: Ըստ կայքի՝ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել 798 քվերակությունների:

Ամենաշատ բացակայած ԱԺ պատգամավորների ցանկի երկրորդ տեղն զբաղեցնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, նա չի մասնակցել 437 քվեարկության, իսկ երրորդը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանն է, նա չի մասնակցել  429 քվեարկության: Ցուցակի 4-րդ տեղում է  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ 415 բաց թողած քվեարկություն, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը 5-րդ տեղում է՝ 396 բացթողած քվեարկություն: 6-րդը՝ ԱԺ ՀՀԿ -ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, նա չի մասնակցել 392 քվեարկության, ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը 7-րդ տեղում է՝ 389 բացթողած քվեարկություն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արմեն Բաբայանն էլ 8-րդ տեղում է՝ 365 բացթողած քվեարկություն,  ՀՀԿ-ական պատգամավոր  Կարեն Կարապետյանը 9-րդ տեղում է՝ 333 բացթողած քվեարկություն, ցուցակը եզրափակում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ 294 բացթողած քվեարկությամբ: