ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորը ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն է՝ 797 քվեարկություն: Այս մասին հայտնում է  parliamentmonitoring.am-ը: Ցուցակի երկրորդ տեղում է  ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն՝ 794 քվեարկություն, իսկ երրորդ տեղում  Ռուբեն Հովսեփյանը՝ 789 քվեարկություն:

Ըստ կայքի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է՝ 371 քվեարկություն, երկրորդ տեղում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Ալեքսանդր Արզումանյանը՝  243 քվեարկություն,  3-րդ տեղում  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ 213:

Ամենաակտիվ պատգամավորը «Օրինաաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է, նա քվեարկել է 303 անգամ: Երկրորդ  տեղում  ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն է՝ 294 քվեարկություն, իսկ երրորդ տեղում՝ Միքայել Մելքումյանը 271 քվեարկությամբ: