Օգոստոսի 4-ին, ժամը 21.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մուրացան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» մակնիշի 34UZ217 (վարորդ` Գ. Խ., ծնվ. 1987թ.) եւ «Mersedes E230» մակնիշի Н807ХР178 ռուսական (վարորդ` Ա. Դ., ծնվ. 1972թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները: Գ.Խ-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:





























