Երթեւեկությունը կարգավորելու հետաքրքիր առաջարկ են արել խորհրդարանի դաշնակցական պատգամավորները (Արա Նռանյան, Արծվիկ Մինասյան, Արթուր Աղաբեկյան)։ Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում եւ արգելել ավտոբուսային երթուղիների կանգառների տեղաբաշխումը խաչմերուկներից առնվազն 50 մետր հեռավորության վրա։ Առաջարկը վերաբերում է եւ ներքաղաքային, եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներին։ Հարցը ներառված է խորհրդարանի նիստերի օրակարգում:
«Այսօր Երեւանում, ինչպես նաեւ երկրի այլ քաղաքներում ավտոկայարաններն ու ավտոկայաններն աշխատում են թերբեռնված կամ հաճախ` ընդհանրապես չեն գործում, իսկ միջքաղաքային եւ միջպետական կանոնավոր փոխադրումների կանգառները կազմակերպվում են քաղաքի տարբեր վայրերում: Օրինակ, Երեւանում այդ նպատակով օգտագործվում են հրապարակներ եւ այլ հանգուցային կետեր», -նշում են նախագծի հեղինակները:
Նրանց կարծիքով՝ խաչմերուկներում եւ հրապարակներում գործող կանգառները խոչընդոտում են երթեւեկության անվտանգությանը, նպաստում խցանումներին, իսկ հաճախ նաեւ` ստեղծում վթարային իրավիճակ:




























