Մինչեւ 2016-ի օգոստոսի ավարտը Յունիբանկը հայտարարում է հատուկ ակցիա սպառողական վարկավորման համար: Ակցիայի շրջանակներում բանկը բարելավել է անշարժ գույքի եւ ոսկու գրավով սպառողական վարկերի պայմանները:
Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նվազեցվել են անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքներն ու միջնորդավճարը: Վարկը կարելի է ձեւակերպել մինչեւ 84 ամիս ժամկետով` սկսած 16 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Վարկի ձեւակերպման միանվագ միջնորդավճարը կազմում է 0.5 տոկոս` նախկին 1 տոկոսի փոխարեն:
Ոսկու գրավով U-Gold եւ U-Gold+ սպառողական վարկերը տրամադրվում են մինչեւ 36 ամիս ժամկետով` 21%-22% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 2 մլն ՀՀ դրամ: Ոսկու գրավով վարկը կարելի է ձեւակերպել Յունիբանկի «Թամանյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Մալաթիա», «Քոչար» երեւանյան, ինչպես նաեւ` «Արմավիր», «Արթիկ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սեւան», «Մարտունի» եւ «Արտաշատ» մարզային մասնաճյուղերում:
«Ամռանը Յունիբանկը հայտարարեց հատուկ ակցիա, որի շրջանակներում սպառողական վարկավորումը դառնում է ավելի մատչելի: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկն այս վարկատեսակների հանդեպ, մենք վերանայել ենք պայմանները` երկարացնելով ժամկետը, նվազեցնելով տոկոսադրույքները կամ միջնորդավճարը: Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի վարկերը հասանելի են առավելագույն թվով հաճախորդներին: Մենք ձգտում ենք հնարավորինս պարզեցնել ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: 30.06.2016թ.-ի դրությամբ Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ այժմ բանկն իրականացնում է նաեւ «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակներում քարտապանները կուտակում են բոնուսային միավորներ եւ դրանց դիմաց ստանում դրամական միջոցներ: Ակցիայի շրջանակներում Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաեւ հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն:





























