Երեւանում օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է  տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Նոր Արեշի Արին Բերդ փողոցի 19/ա հասցեում գտնվող հիմնարկի  հրդեհային սանդուղքից կախված տաղամարդու դի է հայտնաբերվել։

Ավելի ուշ պարզվել է կախված տղամարդու ինքնությունը։  Նա նույն թաղամասի բնակիչ է, 53 տարեկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։