Գյումրիի գազալցակայաններից մեկում օգոստոսի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Գյումրիի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 56-ամյա Արամ Հովհաննիսյանն ստացել է աջ սրունքի բազմաբեկորային կոտրվածքներ, տրավմատիկ շոկ: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ նա գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, սակայն, գիտակցությունը տեղը:
Պայթունի հետեւանքով վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 29-ամյա Արմեն Մելքոնյանն էլ մարմնի տարբեր շրջաններում ստացել է ծակած վերքեր, նրա վիճակը միջին ծանրության է, գտնվում է Վնասվածքաբանության բաժանմունքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիի գազալցակայաններից մեկում: Ախուրյանի խճուղի 1/1 հասցեում գործող գազալցակայնում տեղի է ունեցել պայթյուն:





























