Թուրքիան ծրագրում են վերացնել բարձրագույն զինվորական դատարանները՝ երկրի Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության բարձրաստիճան անդամ Ահմեթ Իյիմայան:

Թուրքական իշխանությունները դատարանների վերացման հարցը քննարկում են զինված ուժերի եւ դատական համակարգի նկատմամբ վերահսկողության ուժեղացման շրջանակում:

Reuters-ին տված հարցազրույցում Իյիմայան նշել է, որ բարեփոխումները նատակաուղղված են Թուրքիայում գերագույն դատարանների միավորմանը, ինչից հետո կվերացվի ռազմական վարչարարական դատարանը: