Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի կնոջ են ձերբակալել, նրան մեղադրում են Հիզմեթ շարժմանն առնչություն ունենալու մեջ, որի գաղափարախոսը Ֆեթուլլահ Գյուլենն է, ում Անկարան համարում է ռազմական հեղաշրջման կազմակերպիչ: Այս մասին հաղորդում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:
Կնոջ տանը գրքեր են հայտնաբերել, որոնք թուրքական քննչական մարմինները կասկածելի են համարել: Նրա մասին որեւէ տվյալներ չեն հաղորդվում:
Թերթի վարկածով, Գերմանիայի դեսպանատունը մի քանի օր շարունակ փորձում է շփում հաստատել Գերմանիայի քաղաքացու հետ, սակայն դեռեւս դիվանագետներին դա չի հաջողվում:





























