Երեք մրցավազքերի արդյունքներով` հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ:

Rusarminfo.ru-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը:

Երրորդ մրցավազքի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված էին Գեւորգ Բալայանը, Սանասար Ծառուկյանը եւ Նարեկ Շարոյանը:

«Ալաբինո» զորավարժարանում անցկացված նախորդ երկու մրցավազքի արդյունքներով` Հայաստանի թիմը նույնպես եղել է առաջատարների շարքերում: Առաջին մրցավազքից հետո հայ տանկիստները զբաղեցրել են երրորդ տեղը, իսկ երկրորդ մրցավազքի ժամանակ դարձել են հաղթող: