«Սասնա ծռերի» անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մորն ուղարկված ծանուցագիրը չեղարկվել է: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Նվարդն ասաց, որ իր փաստաբանին քննիչը զանգել եւ տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 19:30 ինքը քննչական բաժանմունք չներկայանա:
Նվարդ Բիլյանը նշեց, որ իր փաստաբանին քննիչը չի տեղեկացրել, թե տիկին Նվարդին օգոստոսի 5-ի առավոտյան ինչ հիմքով են բերման ենթարկել՝ նշելով, որ հետագա քայլերի մասին կծանուցվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին առանց ծանուցագրի ոստիկանություն բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։





























