«Սասնա ծռերի» անդամներ Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին այսօր՝ օգոստոսի 6-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրանց երկու ամսով կալանավորելու, այս պահին Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են դատարան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ:





























