«Սասնա ծռերի» անդամ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու: NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայր Վահագն Իրիցյանը պատմեց, որ Ջավախքից Երեւան էր եկել հուլիսի 16-ին, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու. «Տեղի ունեցածի մասին առավոտյան ենք իմացել, եկել էր հիվանդ մորը տեսակցելու, հետո գնացել էր»:
Վահագն Իրիցյանն ասաց, որ հաջողվել է կալանավորված Գեւորգ Իրիցյանին հագուստ եւ սնունդ ուղարկել. «Մի խնդիր կա ուղղակի, նա ողնաշարի գրիժա ունի եւ երկաթե սարք ունի, որը վզին էր դնում, որպեսզի բարդություններ չառաջանան: Հիմա էդ սարքը, քանի որ երկաթից է թույլ չեն տվել, որ փոխանցենք իրեն»,-ասաց Վահագն Իրիցյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւրոգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով (պատանդ վերցնելը):





























