Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Թուրքիա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել թուրքական Hurriyet-ին, որի ընթացքում իր հիացմունք է հայտնել թուրքական դիվանագիտության նկատմամբ։
Քուշները նշելով, որ Ֆրանսիայում Թուրքիայի օրերը շատ լավ են անցել, ընդգծել է. «Թուրքիայի վարչապետի այցը Փարիզ շատ ջերմ էր եւ օգտակար։ Թուրքիայի նախագահի հետ էլ ՄԱԿ-ում հրաշալի հարաբերություններ ունենք։ Ես Անկարայի Շարլ դը Գոլի անվան լիցեյի բացումն եմ իրականացնելու»։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, թե Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կհայտնի իր ուղերձը Թուրքիային։ «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ավելի ակտիվ լինի Միջերկրածովյան միության մեջ։ Դավութօղլուի հետ մշտապես հանդիպում ենք։ Շատ խելացի, վճռական եւ իր ուզածին հասնող, ակտիվ նախարար է։ Վազում է աշխարհի ցանկացած վայր։ Չգիտեմ, թե ե՞րբ է նա քնում»-նշել է Բեռնար Քուշները՝ հավելելով, թե հիացած է թուրքական դիվանագիտությամբ։





























