Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 8ա շենքի 11-րդ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը գազի բալոնը դուրս է բերվել տնից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.58-ին, մարվել՝ 18.03-ին:

Պարզվել է, որ Ա. Հ.-ի բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: