Այսօր՝ օգոստոսի 7-ի, Լարսի ավտոճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06:00-ից մինչեւ 20:00-ն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:

Աղբյուրի համաձայն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեկոյան ժամերին ճանապարհը կրկին կփակվի: 

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետեւյալ կանոնների պահպանման դեպքում.

o    միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունն արգելվում է,

o    երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,

o    ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Երթեւեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման եւ համակարգման ներքո: