Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 01:00-ի սահմաններում Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վերին Շենգավիթի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Toyota Camry մակնիշի մեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 33-ամյա Ռոման Գալստյանին:

Վթարի հետեւանքով տուժածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Իսկ մեքենայի վարորդը Միքայելյանի անան վիրաբուժական ինստիտուտում է:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: