Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանում քվեարկության միասնական օր էր: Դաղստանի Տլյարատատինսկի շրջանի դեպուտատների ժողովի ընտրություններին մասնակցել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Սուլթան Իբրահիմովը: Պատգամավորի թեկնածուի համար քվեարկությունը չափազանց անհաջող է ստացվել:
Տեղական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, հայտնի բռնցքամարտիկը ստացել է 118 ընտրողներից միայն մեկի ձայնը:
Սուլթան Իբրահիմովն իր վերջին մենամարտն անցկացրել է 2008-ի փետրվարին`մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին:





























