Ժողովրդական կուսակցությունը օլիգարխիկ-չինովնիկական կուսակցություն չէ եւ հետեւում է բոլոր օրենքներին: Այս կարծիքին է Ժողովրդական կուսակցության անփոխարինելի առաջնորդ Տիգրան Կարապետյանը: «Օրինակ, մեր կուսակցությունում չկան մարդիկ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, մինչդեռ քաղաքական այլ ուժերի մոտ այդպես է», ասաց նա հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Կարապետիչի խոսքով, իր կուսակցությունը ձգտում է հենվել ժողովրդի ներուժի վրա եւ մինչ այժմ ունեցած իր հաջողություններով պարտական է հենց ժողովրդին։ «Հարգելով բոլոր կուսակցություններին՝ պետք է ասեմ, որ նրանցից ոչ մեկը չի խոստովանի, որ փող բաժանելու միջոցով կամ որոշակի ճնշումներ գործադրելով է հասնում կուսակցական հաջողությունների։ Եթե դրա մեջ կա ժողովրդավարական տարր, թող մեկն ինձ այդ մասին ասի»,- նկատեց Կարապետյանը։
ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանն էլ իր հերթին նկատեց, որ Հայաստանի ամենաահին 125-ամյա կուսակցությունը լիբերալ-դեմոկրատական ուղղվածության է, ինչն «ուղղակի հպարտանալու բան է»:
Անդրադառնալով ներկուսակցական ժողովրդավարության խնդիրներին՝ Անտինյանը մեծ կասկած հայտնեց, որ Հայաստանում նման բան առհասարակ կա։ «Ի՞նչ վիճակ է մեզ մոտ այս առումով, ինչո՞վ ենք զբաղված։ Օրինակ, ես շատ անհանգստացա, երբ մի գրությունով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին ուղարկեցին տուն։ Սա միայն իրենց խնդիրը չէ, եթե միայն իրենցն է, թող մեզ չկառավարեն»,- նկատեց ՀՌԱԿ փոխատենապետը՝ ավելացնելով, որ անհանգստության առիթ է տվել նաեւ ՀՀԿ այն հայտարարությունը, որ եթե ցանկանան, կթուլացնեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ «Ուրեմն մեզ մոտ այն վիճակն է, որ դրա մասին անգամ հրապարակայնորեն են ասում։ Այն կուսակցության վիճակը, որն այսքան լիազորություն ունի, մեծ կարեւորություն ունի բոլորիս համար»,- ընդգծեց Անտինյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե իշխող կուսակցության մոտ ամեն ինչ լավ է, ապա ամեն ինչ լավ է նաեւ երկրում։




























