«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, հետաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը քննել է Հովհաննես Հարությունյանի դիմումը, որում նա ցանկություն է հայտնել ներկա գտնվել դատական նիստին, դատարանը բավարարել է այն եւ նիստը հետաձգել, որպեսզի կազմակերպվի «Դատապարտյալների հիվանդանոցից» Հովհաննես Հարությունյանի տեղափոխումը դատարան:
Բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Նշենք, որ Հարություն Հովհաննիսյանը եւ Աշոտ Պետրոսյանը վիրավորվել էին հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկուսի նկատմամբ էլ մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց կալանավորումն էր ընտրվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























