Պետեր Հելլեն, ով մեղադրվում է ռուսաստանցի բոբսլեյիստուհի Իրինա Սկվորցովային գործով, դատապարտվել է 3,6 հազար եվրո տուգանքի: Նման որոշում է կայացրել բավարական Լաուֆեն քաղաքի շրջանային դատարանը, գրում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ 2009 թվականի նոյեմբերի 23-ին բոբսլեյիստուհին ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Քյոնիգսզեեում մարզման ժամանակ: Դա տեղի էր ունեցել, քանի որ մայրուղու աշխատակիցը թույլատրել էր ռուսական զույգի մեկնարկը, թեեւ վառվում էր լուսացույցի արգելող նշանը:





























