Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 8-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը:

Բացահայտվել է խարդախության՝ 13, գողության՝ 11, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, խուլիգանության, յուրացման կամ վատնման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 եւ ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 36-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: