Այսօր՝ օգոստոսի 8-ին, ճանապարհա-տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 12:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում «ԶԻԼ» մակնիշի 38 OL 298 համարանիշի բեռնատարը կորցրել է կառավարումն ու շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը՝ 48-ամյա Հ. Ղազարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները:
Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի

































