Բուլղարիայի  Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների  թիմեր՝ ավելի քան  320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների  թիմերը:

Օլիմպիադան անցկացվել է  եւ´ անհատական, եւ´ թիմային հաշվարկներով: Երեւանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գեւորգյանը եւ Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացվել է 2 մասնակիցներով, որոնցից Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լեւոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝  Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի:  

Ընդհանուր առմամբ` հայաստանցի 7 մասնակիցերն արժանացել են 2 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալների:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը: