Beeline-ը տեղեկացնում է օրական ինտերնետի Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 եւ Mega 500 ծառայություններում փոփոխություններ իրականացնելու մասին: Օգոստոսի 1-ից Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 եւ Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունները գործում են առանց որեւէ արագության սահմանափակման:
Փոփոխությունների արդյունքում Mega 200 (նախկին Mega 150) եւ Mega 300 ծառայություններում ավելացվել է առանց մեգաբայթային տարիֆիկացման տրամադրվող ինտերնետի ծավալը, որը կազմում է համապատասխանաբար 200 ՄԲ եւ 500 ՄԲ:
Ավելին, իջեցվել է նաեւ Mega 500 ծառայության օրավարձը, որը կկազմի 150 դրամ:
«Mega» ծառայությունների ակտիվ լինելու դեպքում ներառված 200 եւ 500 ՄԲ ծավալները սպառելուց հետո մինչեւ օրվա ավարտը ինտերնետը տրամադրվում է 5 դրամ/ՄԲ հատուկ սակագնով՝ առանց արագության սահմանափակման:
Փոփոխությունները գործում են ինչպես օգոստոսի 1-ից, այնպես էլ մինչ այդ ակտիվացրած «Mega» ծառայություններում:
Ծառայությունների տրամադրման ամփոփ նկարագրությունը, ինչպես նաեւ ակտիվացման եւ ապաակտիվացման հրահանգները ներկայացված են ստորեւ.

Ծառայությունների միացված լինելը կարելի ստուգել *110*09# USSD-հրահանգի միջոցով:
Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարելի է ստուգել *107# հրահանգի միջոցով:
Նշենք, որ Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 եւ Mega 500 ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ «Սմարթ», «Նեո», «Նեո Max», ինչպես նաեւ շարժական ինտերնետի ՍՓ-ների բաժանորդներից:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:





























