Օգոստոսի 7-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ այրվում է Նուբարաշենի մոտ գտնվող շնաբուծարանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20-ին, գազի արտահոսքից առաջացած հրդեհից այրվել է Նուբարաշենի կինոլոգիական բաժանմունքի սենյակներից մեկը:

Հրդեհը մարվել է մարտական 2 հաշվարկի կողմից:

Վնասի չափը պարզվում է: