Թուրքիան պատրաստ է անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել «Թուրքական հոսք» նախագծի իրականացման համար։ Այս մասին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում  ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։

«Մենք պատրաստ ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այդ նախագծի իրականացման ուղղությամբ, քննարկել այն եւ որոշում կայացնել։ Որեւէ խոչընդոտ չկա»,– ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ամենից շատ  գազ է գնում Ռուսաստանից։ «2016-ի հուլիսի դրությամբ Ռուսաստանից ներկրած գազի ծավալը կազմել է 12.5 մլրդ խ/մ։ Դա ցույց է տալիս, թե այդ ոլորտում որքան կարեւոր տնտեսական գործընկեր է մեզ համար Ռուսաստանը»,– նշել է Էրդողանը։