Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումային եւ կողմերի համար ընդունելի լուծում գտնեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրը «մեզ բաժին է հասել խորհրդային անցյալից»։ «Ես գիտեմ, թե դա որքան սուր հարց է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար։ Մենք ձգտելու ենք նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն այնպիսի լուծում գտնեն, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի է երկու կողմի համար»,– ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ավարտին։
Պուտինը նաեւ հավելել է, որ լուծման մեջ չեն լինելու հաղթողներ. հաղթող պետք է լինեն երկու երկրների ժողովուրդները, եւ երկու պետությունները պետք է զգան, որ նրանք լուծել են այդ բարդ խնդիրը հանուն ներկա եւ ապագա սերունդների։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու էր ժամանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպման համար։





























