Թուրքիայի Կապի նախարարությունը հանել է երկրի տարածքում Sputnik գործակալության կայքի հասանելիության արգելքը: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Sputnik-ի թուրքական բյուրոյի ղեկավար Մահիր Բոզթեփեն հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ապրիլի վերջին Թուրքիայում արգելափակվել էր Sputnik գործակալության կայքը: Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը զրկվել էր արտոնագրից, նրան նաեւ արգելել էին մուտք գործել երկիր եւ առանց պատճառաբանման զրկել էին գրանցումից: Հետագայում Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ Քերիմովի մուտքը երկիր արգելելու որոշումն ընդունվել է երկրի անվտանգության մարմինների առաջարկով:





























