Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ օգոստոսի 8-ին, մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը։
Արդեն մի քանի օր հանրահավաքն ինքնաբուխ է ընթանում։ Նախորդ օրերի նման ելույթ են ունենում տարբեր քաղաքացիներ, որոնք իրենց մտահոգություններն են ներկայացնում երկրում առկա խնդիրների առնչությամբ։
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների թիվն այնքան էլ մեծ չէ: Նրանք «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ «Սասնա ծռերի» անդամների լուսանկարներով պաստառները պարզած վանկարկում են «Սասնա ծռեր»:
Նշենք, որ դեռ անելիքների կոնկրետ պլան չի հրապարակվել։
Օպերային թատրոնի արտաքին լուսավորումն արդեն երկրորդ օրն անջատված է։ Հայտնի չէ՝ հավաքին երթ հաջորդելու է, թե ոչ։





























