«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության  գրասենյակում կուսակցության փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր՝ օգոստոսի 8-ին,  հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ։ Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է « Հայ Ազգային Կոնգրեսի» տարածած հաղորդագրությունից:

Հանդիպամանը մասնակցել է նաեւ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը։

Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանն ուղղված արմատական քայլերի հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ հարցեր։