Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց հանրահավաքն ի աջակցություն «Սասնա ծռերի» եւ մեկնարկեց երթ Երեւանի կենտրոնական փողոցներով: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով եւ Աբովյան փողոցով շարժվելու են դեպի Ամիրյան փողոց, որից հետո Մաշտոցի պողոտայով վերադառնալու են Ազատության հրապարակ:
Երթի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան», «Հեռացեք», «Սասնա ծռեր» վանկարկումներով շարժվում են Երեւանի կենտրոնական փողոցներով:
Երթը հսկում են ոստիկաններ:





























