Ի աջակցություն «Սասնա ծռերի» երթն ավարտվեց քիչ առաջ ավարտվեց Երեւանի Ազատության հրապարակում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով եւ կոչ արեցին քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:
Երթի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան», «Հեռացեք», «Սասնա ծռեր», «Միացեք» վանկարկումներով քաղաքացիներին իրազեկեցին վաղը Ազատության հրապարակում կայանալիք հավաքի մասին:





























