Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի 68-ամյա բնակի է կորել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից, Գ. Մ.-ն (օգոստոսի 6-ին տնից դուրս է եկել ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնիի գյուղի ջրանցքի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը իրականացվել են Գ.Մ.-ի որոնողական աշխատանքներն, ինչը ավարտվել է անարդյունք:





























