Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է գողության՝ 7, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, յուրացման կամ վատնման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: