Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՌՔԿ) քրեական գործ է հարուցել Կրասնոյարսկի մարզի Աչինյան շրջանի  «Բազե» մանկական ճամբարում աղջկա հանդեպ սեռական բռնության փորձի փաստով:   

ՌՔԿ-ից պարզաբանել են, որ դիսկոտեկից հետո մի քանի  22 տարեկան ջոկատավար հարբել են, ինչից հետո նրանցից մեկը եկել է փոքրահասակ աղջիկների ննջարան: Նա հարձակվել է նրանցից մեկի վրա, բայց աղջիկը դիմադրել է եւ փախել: Աղջիկը զանգել է ծնողներին եւ պատմել է տեղի ունեցածի մասին:  

Ավելի վաղ շրջանի Կրթության նախարարությունից հայտնել էին, որ երկու ջոկատավար բացահայտվել են Կրասնոյարսկի մարզի Աչինյան շրջանի մանկական ճամբարում ալկոհոլի օգտագործման համար եւ հեռացվել են: Միաժամանակ տեսչությունից չեն հաստատել ջոկատավարներից մեկի` երեխայի վրա հարձակման փաստը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին որոշ ԶԼՄ-ներ, գրում է   «Իզվեստիան»: