Հալեպի նահանգում պարենի ռազմավարական պահուստի ավելացման համար  500 տ հացահատիկ է հասցվել այնտեղ: Այդ մասին հայտնել է Սիրիայի Ցորենի առեւտրի եւ արտադրության  գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Մաջեդ Հմեյդանը: Նա ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ Հալեպի նահանգին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը կշարունակվի: