Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-ին հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին:
Փրկարարներն իջեցրել են դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

































