Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի սահմանած պարենարգելքը կարող է հանվել մինչեւ տարեվերջ, հայտարարել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դե՝ հնարավոր է»,- այսպես է նա պատասխանել հարցին, թե մինչեւ 2016-ի վերջը հնարավո՞ր է, արդյոք, սահմանափակումները հանվեն:

Նա նաեւ հայտնել է, որ օգոստոսի 1-5-ը Թուրքիա է այցելել «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը: Ռուսաստանը պետք է համոզվի, որ թուրքական գյուղատնտեսական արտադրանքը համապատասխանում է որակի ստանդարտներին, ասել է Ուլյուկաեւը:

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Պուտինը նշել է, որ երկրների հարաբերությունները լավանում են:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական Սու-24-ի խոցման համար, որը մասնակցում էր Սիրիայում հակաահաբեչական օպերացիային: Միջադեպից հետո Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք սահմանափակումներ մտցրեց՝ արգելեց մի շարք պարենային ապրանքների ներմուծումը, չեղարկեց չարթերային փոխադրումներն ու առանց վիզայի ռեժիմը: