ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել ոչ միայն վերականգնել Ռուսաստանի եւ Թուրքիայի առեւտրա-տնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլեւ նոր արդյունքներ արձանագրել:
«Մենք պետք է ոչ միայն վերականգնենք առեւտրա-տնտեսական հարաբերությունների նախկին մակարդակը, այլեւ ավելի առաջ գնանք»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների գործարար շրջանակների հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ նոր արդյունքների հասնել հնարավոր է միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի բիզնեսի ակտիվ մասնակցությամբ:
Պուտինը հիշեցրել է, որ, ընդհանուր առմամբ, երկու երկրների հարաբերություններում ճգնաժամից հետո Ռուսաստանը Թուրքիայի առեւտրային գործընկերների թվում երկրորդ հորիզոնականից հայտնվեց վեցերորդ տեղում, ազատված տեղն անմիջապես զբաղեցրին ռուսական ընկերություններ եւ արտադրողներ այլ երկրներից:
«Հիմա պետք է աշխատանքներ տարվեն մինչճգնաժամային մակարդակի փուլային վերականգնման ուղղությամբ»,- ամփոփել է Պուտինը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը նաեւ հաստատել է շինարարության ոլորտում երկկողմ կապերը վերականգնելու մտադրության մասին՝ նշելով, որ թուրքական ընկերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանում այդ ոլորտում ավելի քան 1.5 հազար նախագիծ են իրականացրել՝ շուրջ 55 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:





























