Մոսկվայի մարզում 6-ամյա Վերոնիկայի սպանության կասկածանքով ձերբակալվել են նրան որդեգրած ծնողներն ու տատիկը:
Ավելի վաղ հաղորդվել էր Վերոնիկայի անհետանալու մասին, իսկ խորթ ծնողները հայտարարել էին, որ աղջիկը, իբր, օգոստոսի 6-ին ինքնակամ հեռացել է տնից ու չի վերադարձել:
Միաժամանակ, Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչությունը հաղորդել է, որ երեխայի սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա խորթ ծնողներն ու տատիկը, որոնք օգոստոսի 8-ից կորել են իրավապահ մարմինների տեսադաշտից:
Նրանց գտնվելու վայրը պարզվել է, նաեւ վկայություններ են ստացվել աղջկա անհետանալուն նրանց մասնակցության մասին: Նրանց հարբած վիճակում հայտնաբերել են գերեզմանատան տարածքում:
ՆՏՎ-ի հաղորդմամբ՝ հարցաքննության ժամանակ ծնողները հաղորդել են, որ երեխան, իբր, լոգարանում խեղդվել է դեռեւս 2016 թվականի ապրիլին: Նրան մեռած գտնելով՝ վախեցել են եւ որոշել թաքցնել մարմինը: Փոքրիկի մարմինն այրել են խարույկի վրա:





























