«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Նման որոշում է այսօր՝ օգոստոսի 10-ին, կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը:
«Սա նշանակում է՝ արդարադատությունը խորը ճգնաժամի մեջ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ Հարություն Հովհաննիսյանը եւ Աշոտ Պետրոսյանը վիրավորվել էին հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկուսի նկատմամբ էլ մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց կալանավորումն էր ընտրվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























