Հունիսի 28-ին Ագարակի պղնձաբոլիբդենային կոմբինատի աշխատակից Ղազար Առաքելյանի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 157 հոդվածի երկրորդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում, որն ազգուշությամբ առաջացրել է մահ):
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Աբգար Առաքելյանը:
«Տեխնիկայի անվտանգության կանոնները խախտվել են, որի հետեւանքով Ղազար Առաքելյանն էլելկտրահարվել է ու մահացել»,-նշեց քննիչը` հավելելով, որ
Ներկայումս ընթանում է նախաքննություն` մեղավորներին հայտնաբերելու համար:
Նշենք, որ հունիսի 28-ին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում մահացել էր Ղազար Առաքելյանը: Մամուլում նրա մահվան երկու վարկած էր շրջանառվում: Ըստ առաջին վարկածի, 30-ամյա աշխատակիցը հոսանքահարվել էր, իսկ երկրորդ վարկածի հեղինակը կոմբինատի ղեկավարություն է, որը պնդում է, որ Ղ. Առաքելյանը կաթվածահար է եղել:





























