Իրավապահ մարմինները «պետք է խուսափեն ուժի կիրառումից կամ, երբ դա հնարավոր չէ, նվազագույնի հասցնել դրա կիրառումը՝ ներառյալ անօրինական, բայց խաղաղ հավաքների դեպքում»։ Նման կարծիք են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կգնահատեն Սարի թաղում հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների գործադրումը
«Այն դեպքում, երբ ուժի կիրառումն ավելին է, քան պետք է այդ հանգամանքներում, իրավապահները պետք է ենթարկվեն քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական պատժամիջոցի: Համապատասխան իրավապահ մարմնի անձնակազմը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե չի միջամտել այն դեպքերում, երբ նմանատիպ միջամտությունը կարող էր կանխել այլ աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը», - ասված է գրասենյակից ստացված պատասխանում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտնում է, որ ակնկալում է Սարի թաղի դեպքերի շուրջ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված հետաքննության արդյունքները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:





























